Բրազիլիայում խորհրդարանական հեղաշրջումը ուղղված էր ոչ միայն նախագահ Դիլմա Ռուսեֆի , այլեւ Լատինական Ամերիկայում բոլոր ձախ շարժումների դեմ: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսեֆին օգոստոսի 31-ին պաշտոնանկ արեցին Բրազիլիայի սենատի որոշումով՝ 61 «կողմ», 20 «դեմ» ձայներով:

«Այդ հեղաշրջումը ոչ թե պարզապես Դիլմա Ռուսեֆի դեմ էր, այլ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան լողավազանի երկրների: Դա մե՛ր դեմ էր , դա հարձակում էր ձախակողմյա հայացքների կողմնակիցների առաջադեմ շարժումների դեմ»- մեջբերում է «Ռոյթեր» գործակալությունը Մադուրոյի խոսքը նրա հեռուստատեսային ելույթից:

Ավելի վաղ՝ Ռուսեֆի իմփիչմենթից հետո Վենեսուելան որոշել էր սառեցնել հարաբերությունները Բրազիլիայի հետ ու վերջնականապես հետ կանչել իր դեսպանին:

Վենեսուելայի դեսպանը ժամանակավորապես հետ էր կանչվել Բրազիլիայից դեռ մայիսին , երբ Ռուսեֆին խորհրդարանը 180 օրով հեռացրել էր պաշտոնից: Մադուրոն սենատի որոշումն այն ժամանակ անվանել էր անազնիվ խաղ Բրազիլիայի առաջին կին նախագահի դեմ: