Եգիպտոսի իշխանությունները համարում են, որ Եվրամիության ու Թուրքիայի միջեւ կնքված միգրացիոն գործարքի պատճառով կտրուկ աճել է միգրանտների հոսքը դեպի իրենց երկիր ու պահանջում են ավելացնել ԵՄ օգնության չափը ՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար, հայտնում է Euobserver-ը:

Եգիպտոսի արտգործնախարարի միջազգային կազմակերպությունների հարցերով օգնական Խիշամ Բադրի խոսքով հիմա երկրում մոտ 5 մլն միգրանտ կա, որոնցից 500 հազարը սիրիացիներ են: Նրա խոսքով, իշխանությունները ապաստան տրամադրելու մասին օրական 800 դիմում են ստանում:

Նա նկատել է, որ միգրացիոն ճգնաժամը լուծելու համար Եգիպտոսը տարեկան 300 մլն դոլար է ծախսում, ու ԵՄ–ից ստացվող օգնությունը բավարար չէ այդ ճգնաժամը հաղթահարելու համար:

«Մենք բավարար աջակցություն չենք ստանում: Ես չեմ ուզում բերել ձեր հարեւանի օրինակը, որը 6 մլրդ դոլարի օգնություն է ստացել » - ասել է չինովնիկը՝ ակնարկելով Թուրքիային: