Աֆղանստանի Լոգար նահանգում այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, տեղի վարչակազմի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Պայթուցիկ սարքը թաքցված է եղել մեքենայում: Պայթյունից հետո «Թալիբան» շարժման գրոհայինները Չարխ բնակավայրում հարձակում են գործել վարչակազմի շենքի վրա եւ մարտի բռնվել ոստիկանների հետ, հաղորդում է «Ասոշեթոդ Փրեսը»՝ վկայակոչելով տեղի վարչակազմի մամուլի քարտուղար Սալիմ Սալհիին:
Չարխը գտնվում է երկրի մայրաքաղաք Քաբուլից ըդամենը 60 կմ հեռավորության վրա: Իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին վատթարացել է, արմատական «Թալիբան» շարժումը հարձակումներ է սկսել մեծ քաղաքների վրա:





























