ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հայտնել է ԵԱՀԿ-ում լուրջ պառակտման մասին, ինչի պատճառը տարբեր մոտեցումներն են անվտանգության հարցերի լուծման հարցում: Այս մասին նա հայտնել է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵԱՀԿ-ում լուրջ պառակտում կա,ինչը եւս մեկ պատճառ է նման ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Զանյերը:
Նա նաեւ նշել է, որ կողմերը տարբեր տեսակետներ ունեն անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:





























