Ֆրանսիան եւ Գերմանիան ողջունել են նոր ուսումնական տարվա կապակցությամբ Ուկրաինայի արեւելքում կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ պայմանագրի կնքումը, հայտնում է DW-ն:
Սեպտեմբերի 1-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել են, որ իրենք «ամբողջությամբ աջակցում են եռակողմ շփման խմբի հովանու ներքո ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը պետք է ապահովվի հակամարտության բոլոր գոտիներում նոր ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ»:
Փաստաթղթում նաեւ ասված է, որ երկու երկրի առաջնորդները խորապես անհանգստացած են Ուկրաինայում իրավիճակով եւ հույս ունեն, որ կրակի ներկայիս դադարեցումը «կնշանավորի երկարատեւ հրադադարի սկիզբը»:





























