Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հակամարտության սրացման դեպքում, Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների խստացման հույս ունի: Ուկրաինսկիե նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Որպես ագրեսոր պետություն՝ Ռուսաստանը պետք է զգա միջազգային իրավակարգի կոպիտ խախտման՝ ուրիշի տարածքները բռնազավթելու, Եվրոպայի կենտրոնում պատերազմ հրահրելու եւ հազարավոր անմեղ մարդկանց սպանության գինը: Հույս ունեմ, որ մեր գործընկերները, առաջին հերթին՝ Եվրամիությունը, կսատարեն այս տրամաբանությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն, իսկ հակամարտության սրացման դեպքում՝ կխստացվեն»,- գրել է Պորոշենկոն:
Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ռուսական եւս 37 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների պատժամիջոցների ցանկում ներառելու համար:



























