Վենեսուելայի իրավապահ մարմինները Կոլումբիայից 92 վարձկանների բնակավայր հանդիսացող ճամբար են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, պետք է մասնակցեին պետական հեղաշրջմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Նրա խոսքով՝ ճամբարը հայտնաբերվել է երկու օր առաջ, Կարակասի հյուսիսային Մանիկոմիո շրջանում՝ նախագահական նստավայրից 500 մետր հեռավորությամբ:

Մադուրոն նաեւ նշել է, որ ոստիկանությունը Վենեսուելայում աջ ուժերի ազդեցիկ ներկայացուցիչների է ձերբակալել, որոնք «սեփական ժողովրդի դեմ հարձակում էին ծրագրում»: Նախագահի խոսքով՝ իշխանություններին հաջողվել է կանխել պետական հեղաշրջման փորձը, որն ընդդիմադիրները ցանկանում էին իրականացնել բողոքի երթի ժամանակ:

Մադուրոյի քաղաքական հակառակորդները ցույց են անցկացրել՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության հարցով հանրաքվեի անցկացման ժամկետ նշանակել: