Գերմանիայի Ռոյդեշայմ քաղաքում տղամարդը փախստականների կենտրոնում փորձել է ողջ-ողջ այրել կնոջը: Ինչպես հաղորդում է AFP-ն, 45-ամյա տղամարդը, որի ազգությունը չի նշվում, լուրջ այրվածքներ է ստացել ու մահացել: Նրա կինը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
DailyMail-ի փոխանցմամբ, տղամարդը Սիրիայից է եղել: Նա փախստականների կենտրոն է եղել, որտեղ ապրում են նրա կինն ու երեք երեխաները, դյուրավառ հեղուկ է լցրել կնոջ վրա եւ հրդեհել երեխաների աչքի առջեւ: Միաժամանակ, տուժել են կենտրոնի եւս 14 բնակիչներ:
Կրակը անցել է նաեւ հրդեհողին, որը տեղում մահացել է:





























