ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւից: Այդ մասին նա հայտնել է քրիստոնյա դեմոկրատների խորհրդարանական խմբակցության ղեկավարին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով սեփական աղբյուրին:
Խմբակցության ղեկավար Վոլկեր Կաուդերը խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Մերկելն իր հետ հանդիպմանը նման դիրքորոշում է հայտնել: Նրա խոսքով, Մերկելը նշել է, որ աջակցել է բանաձեւին մինչեւ Բունդեսթագում քվեարկությունը:





























