Ճապոնիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին սպասում են դեկտեմբերի 15-ին, այսօր հայտնել է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին:

Ճապոնական կողմը նախատեսում է, որ այցը տեղի կունենա Յամագուտա պրեֆեկտուրայում, որը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ընտրատարածքն է, որտեղ եւ նա պաշտոնապես հաշվառված է: Սպասվում է, որ հանդիպում տեղի կունենա նաեւ Նագատո քաղաքում:

Աբեն ներկայումս գտնվում է Վլադիվոստոկում, որտեղ տեղի է ունենում Արեւելյան տնտեսական ֆորումը: Տեղի է ունեցել նրա հանդիպումը ՌԴ նախագահի հետ: