Մոսկվան եւ Տոկիոն կշարունակեն բանակցությունները խաղաղ պայմանագրի կնքման շուրջ: RNS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումից հետո այս մասին ասել է ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը:

«Տեղի է ունեցել խորհրդակցությունների երկու փուլ փոխարտգործնախարարների մակարդակով, քննարկվել են այն հարցերը, որոնք կապված են Սոչիում նախագահ Պուտինի եւ վարչապետ Աբեի հանձնարարականների հետ»,- հայտարարել է Լավրովը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ խորհրդակցությունները կշարունակենք եւ արդյունքների մասին ՌԴ նախագահին կզեկուցենք մինչեւ տարեվերջ նրա Ճապոնիա պաշտոնական այցի ընթացքում»,- հավելել է նա: