Ճապոնիայում արտասովոր դեպք է տեղի ունեցել. տեղացի ձկնորսին ուտել փորձող արջը ստիպված է եղել փախուստի դիմել՝ փրկվելու համար, քանի որ նրա զոհը, պարզվել է, հրաշալի տիրապետում է կարատեի հնարքներին: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով The Mainichi-ն:
63-ամյա տղամարդը գնացել է լեռնային գետերից մեկում ձկնորսության, երբ մոտակայքում ասիական սեւ արջ է հայտնվել: Գիշատիչն արագորեն մոտեցել է ձկնորսին, սակայն նախկին կարատեիստ թոշակառուն, չնայած տարիքին, կարողացել է արժանի հակահարված հասցնել գազանին:
Արդյունքում արջը ստիպված է եղել փախուստի դիմել, իսկ ձկնորսը միայն մի քանի քերծվածք է ստացել:
Գիշատչի հարձակումից հետո ճապոնացին ինքնուրույն տուն է հասել եւ դիմել տեղի հիվանդանոց:





























