Թուրքիան պետք է հրաժարվի երկրում մահապատիժ մտցնելու մտադրությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյդերսը, որը ժամանել է Բրատիսլավա՝ մասնակցելու ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Մի կողմից, մեզ անհրաժեշտ է երկխոսություն՝ որակյալ համագործակցության շուրջ, բայց պետք է նաեւ հիշեցնել, որ եթե Թուրքիան վերադարձնի մահապատիժը, նրա եվրոպական ուղին այդտեղ կավարտվի: Ես հույս ունեմ, որ մենք կլսենք (Անկարայից), որ մահապատիժը վերականգնելու հարց դրված չէ»,-ասել է նա:





























