ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Բելգիական պատվիրակությունը Արցախ է ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ:
ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։





























