Թուրքիան չի կարող լիարժեք կատարել ԵՄ-ի հետ կնքած ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չհանի վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քանի դեռ չկա վիզային ռեժիմի ազատականացում, անհնար է խոսել ռեադմիսիայի մասին համաձայնագրի լիարժեք կատարման մասին»,-ասել է թուրք նախարարը լրագրողներին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններից հետո: