Բանգլադեշում մահապատժի է ենթարկվել Իսլամական կուսակցության առաջնորդ Միր Կուասեմ Ալին, որը մեղավոր էր ճանաչվել ՝ 1971-ին Պակիստանի հետ պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների մեջ, հայտնում է AP-ը:
Ալիին կախաղան են հանել սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով մոտ 10:30-ին՝ մինչ այդ նրան թույլատրել են հանդիպել ընտանիքի անդամների հետ Կաշիմպուրի բանտում: Ավելի վաղ Գերագույն դատարանը մերժել էր մահապատիժը վերանայելու մասին նրա բողոքարկումը:
Գործակալությունը նշում է, որ Ալին «Ջամմատ Իսլամ» կուսակցության հինգերորդ առաջնորդն է, որին մահապատժի են ենթարկում 2010-ից սկսած, երբ Բանգլադեշի վարչապետը ձեւավորել է ռազմական հանցագործությունների հարցերով հատուկ տրիբունալ: Բանգլադեշի իշխանությունները հայտնում են, որ 1971-ի պատերազմի ընթացքում պակիստանյան զինվորները տեղի կոլաբորացիոնիստների աջակցությամբ 3 մլն մարդու են սպանել ու 200 000 կանանց բռնաբարել:





























