ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ շոկ է ապրել Ջենովայի ստադիոնում սերբ ֆանատների հրահրած անկարգությունների պատճառով:

«Երբ ես ժամանեցի Ամստերդամ եւ դիտեցի Իտալիա – Սերբիա հանդիպման տեսագրությունը` շոկի մեջ հայտնվեցի: Համաշխարհային ֆուտբոլում եղած բռնությունների հիշողություններ ես շատ ունեմ: Ես սպասում եմ հետաքննության արդյունքներին եւ կարգապահական կոմիտեի որոշմանը: ՈւԵՖԱ-ն չի հանդուրժի բռնություններ տրիբունաներում»,- հաղորդում է L’Equipe-ը: