Ռուսաստանում «Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոն» ոչ առեւտրային կազմակերպությունը ներառել են օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող ոչ առեւտրային կազմակերպությունների ցանկում, ասվում է ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ,փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության «համապատասխանությունը» օտարերկրյա գործակալի հատկանիշներին հաստատվել է արտահերթ ստուգումների ժամանակ, որոնք անցկացրել էր Ռուսաստանի ԱՆ գլխավոր վարչությունը: Թե երբ է կատարվել արտահերթ ստուգումը, նախարարությունը չի հայտնում: Հուլիսին «Հակամայդան» շարժումը դիմել էր ԱՆ-ին՝ պահանջելով ստուգել «Լեւադա» կենտրոնի կողմից «օտարերկրյա դրամաշնորհների ստացման» փաստերը: Հայտարարության մեջ ասվում էր,որ «Լեւադա» կենտրոնը շարունակում է հետազոտություններ անել ԱՄՆ  Վիսկոնսինյան համալսարանի պատվերով ու իբրեւ այդ նպատակների համար ԱՄՆ-ից ավելի քան 120 հազար դոլար է ստացել: «Լեւադա» կենտրոնի տնօրեն Լեւ Գուդկովը այն ժամանակ «Հակամայդանի» հայտարարությունը զրպարտանք էր անվանել:

Ոչ ոռեւտրային կազմակերպությունների համար «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը 2012-ին է ի հայտ եկել: Այդպիսիք են ճանաչվել այն ՀԿ-ները, որոնք օտարերկրյա ֆինանսավորում ունեն ու քաղաքական գործունեություն են իրականացնում: 2016-ին պատգամավորները որոշակիացրել են «քաղաքական գործունեություն» հասկացությունը, ամրագրելով, որ այդ թվում այդպիսին է համարվում «հասարակական- քաղաքական հայացքների ու համոզմունքների ձեւավորումը՝ այդ թվում հասարակական կարծիքի հարցումների կամ այլ սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման ո ւ դրանց արդյունքների հրապարակման միջոցով»: Հիմա օտարերկրյա գործակալների ցանկում 140 կազմակերպություն կա:

Լեւադա կենտրոնը հիմնվել է Յուրի Լեւադայի ղեկավարությամբ ՝ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն» ռուսական հնագույն սոցծառայության աշխատակիցների կողմից: Այն անցկացնում է հարցումներ՝ այդ թվում նախագահի ու կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ: Անցած շաբաթ «Լեւադա» կենտրոնն արձանագրել էր «Եդինայա Ռոսիյա» կուակցության վարկանիշի անկում: