Ուկրաինայի տարածքում հնագետներին հաջողվել է հայտնաբերել գորգագործական հաստոց, որի տարիքը մոտ երկու հազար տարեկան է:

Այդ գյուտի մասին տեղեկություն է հայտնում «Ինտերֆաքս Ուկրաինան», վկայակոչելով Հնագիտության ինստիտուտի Փրկարարական հնագիտական ծառայություն գիտահետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը:

Գիտնականները պատմել են, որ հին գորգագործական հաստոցի մասերը հայտնաբերել են Բելզ քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Լվովի շրջանում:

Հաստոցը մոտ 1 մետր խորության վրա էր գտնվում: Գիտնականները նշում են, որ հաստոցը ցավոք ամբողջական չէր պահպանվել, քանի որ փայտից է եղել պատրաստված:

 Հնագետները պատմել են, որ պեղումների վայրում բնակավայր է եղել, որի բնակիչները ակտիվ առեւտուր էին իրականացնում Հռոմեական կայսրության հետ: