Շքեղ կոշիկների եւ աքսեսուարների Charlotte Olympia ապրանքանիշը Բարբի է ստեղծել ապրանքանիշի հիմնադիր Շառլոտ Դելլալի պատվին: Այդ մասին երեքշաբթի` սեպտեմբերի 6-ին հայտնում է WWD-ն: Տիկնիկի հագին 1959 թվականի երկմասանի կոստյում է ընձառյուծային պրինտով, իսկ մազերը ռետրոսանրվածք ունեն, հայտնում է Lenta-ն:
«Շառլոտ Դելլալի խաղացկուն ոճը դիզայների նրա տաղանդի համադրությամբ իդեալական հող է ստեղծում բեղմնավոր եւ արդյունավետ համագործակցության համար», — մեկնաբանել է Barbie Design-ի տնօրեն Ռոբերտ Բեստը:
Բացի այդ, դիզայները կոշիկի հատուկ հավաքածու է թողարկել, որի մեջ մտել են ապրանքանիշի կուլտային նմուշները, տիկնիկների գլուխներով զարդարված բոկոտիկները, իսկ բալետային մասիկները զարդարված են վարդագույն եզրաքուղերով:
Դիզայներ Շառլոտ Դելլալը` Charlotte Olympia ապրանքանիշի հիմնադիրը, մասնագիտացած է շքեղ դասի կոշիկների եւ աքսեսուարների ստեղծման գործում: Նրա հաճախորդների թվում են բրիտանացի թոփ-մոդել Քեյթ Մոսսը, դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Սարա Ջեսիկա Փարքերը, Կիրա Նայթլին եւ ուրիշներ: Ապրանքանիշի ֆիրմային նշանը սարդոստայն հիշեցնող պրինտն է կոշկատակի վրա:





























