Փենսիլվանիայում Քարնեգի-Մելլոն համալսարանում անցկացված հետազոտության համաձայն, ընկերների դրական արձագանքները մարդուն գրեթե նույնքան ուժեղ հույզեր են պարգեւում, որքան ամուսնությունը կամ երեխայի ծնունդը: 

Հետազոտողները Facebook-ի 1910 օգտատիրոջ խնդրել են երեք ամսվա ընթացքում նկարագրել, թե իրենք որքան երջանիկ կամ միայնակ են զգում: Պարզվել է, որ օգտատերերի պասիվ այնպիսի փոխգործակցությունը, ինչպիսին լայքերն են, քիչ է ազդում  բավարարվածության զգացման վրա: 

Նշանակություն ունեն սոցիալական ցանցում ընկերների անձնական հաղորդագրությունները եւ բարեկամական մեկնաբանությունները, կարծում են գիտնականները: 

«Դա կարող են լինել մեկ կամ երկու նախադասությունից կազմված մեկնաբանություններ: Այստեղ կարեւոր է այն, որ օգտատերը հասկանում է` ընկերն անձամբ իր վրա ժամանակ է ծախսում: Մեկնաբանությունների բովանդակությունը բարելավում է տրամադրությունը, իսկ հաղորդակցության փաստն ինքնին օգտատերերին հիշեցնում է կյանքում հարաբերությունների նշանակությունը», — New York Times  թերթին պատմել է Մոյրա Բերկը:  

Հետազոտության արդյունքները հերքում են ավելի վաղ ստացված տվյալներն այն մասին, որ սոցիալական մեդիաներում շփումը դեպրեսիայի է հանգեցնում: 

Այո, այն մարդիկ, որոնք հոգեբանական խնդիրներ ունեն, իրոք ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում:   «Բայց նրանք դա անում են, որովհետեւ զգում են, որ դա կբարելավի տրամադրությունը», — կարծում է Մոյրա Բերկը, հայտնում է  Life-ը: