Լայնածավալ հետազոտության ընթացքում բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչի է հանգեցնում սեքսն աշխատավայրում:
Ըստ Informing-ի՝ ուսումնասիրությանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի խոշոր կորպորացիաների գրասենյակային աշխատողներ են մասնակցել: Նրանց խնդրել են պատասխանել սեռական կյանքի մասին մի շարք հարցերի: Պարզվել է, որ աշխատավայրում սեքսը վատթարացնում է մարդկանց հոգեբանական վիճակը:
Մարդիկ, ովքեր նման քայլի են դիմում, մշտապես վախենում են, որ գործընկերները կիմանան այդ մասին: Արդյունքում հաճախ դա ուժեղ սթրեսի պատճառ է դառնում:
Մշտական հուզմունքը խանգարում է նաեւ կենտրոնանալուն, ինչի հետեւանքով էլ մարդը դժվարանում է կատարել աշխատանքային պարտականությունները:





























