Որսորդների մի խումբ Իսլանդիայի հարավում վիքինգների սուր է գտել, որը պատրաստվել է ավելի քան հազար տարի առաջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
5 հոգանոց որսորդների խումբը գնացել էր սագերի որսի: Որսն անհաջող է եղել, փոխարենը նրանք հնագույն սուր են գտել:
Որսորդներից մեկը լուսանկարը հրապարակել է Facebook-ում եւ շուտով զանգ ստացել Իսլանդիայի Մշակութային ժառանգության գործակալությունից: Մասնագետների գնահատմամբ՝ սուրը մոտավորապես X դարի է:





























