Գլոբալ ջերմացման առաջին զոհերը կդառնան մողեսները՝ ստվերոտ վայրերի թվի կրճատման հետեւանքով: Ըստ Оane.ws-ի՝ նման եզրահանգման են եկել Քլեմսոնի համալսարանի գիտնականները:

Մինչեւ 2080 թվականը մասնագետները մողեսների թվի 20% կրճատում են կանխատեսում. դրանք սառնարյուր էակներ են, իսկ ամեն տարի շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի դրանց մարմնի գերտաքացման ու մահվան:

Գիտնականները պարզել են, որ մողեսների համար ստվերի տեսակը սկզբունքային նշանակություն ունի: Այսինքն՝ մողեսի համար ամենեւին էլ միեւնույն չէ, ստվերն ընկնում է քարի, թե՞ բույսի վրա: Պարզվում է, որ թփերի վրա ընկած ստվերը նրանց համար ավելի հարմարավետ է, եւ եթե գլոբալ ջերմացման հետեւանքով բույսերը սկսեն չորանալ, դա կհանգեցնի մողեսների անհետացմանը: