ԱՄՆ դաշնային իշխանությունները սեպտեմբերի 6-ին սապատավոր կետերի տեսակների մեծ մասը հանել են անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների ցուցակից,հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը
Իշխանությունները այս որոշումը բացատրում են նրանով, որ կետերի թվաքանակը մեծացել է դրանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերի շնորհիվ: Այդ ցուցակից հանվել են սապատավոր կետերի ինը պոպուլյացիաներ: Այդուհանդերձ, կենդանիներն առաջվա պես պաշտպանված կլինեն մի շարք դաշնային օրենքներով:
Այս նորությունը կարելի է իսկական հաջողություն համարել բնապահպանության ոլորտում: Կետերը՝ այդ թվում սապատավորները, կարեւոր դեր են կատարում ջրային միջավայրում»,- մեջբերում է գործակալությունը Օկվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) աշխատակիցներից մեկի՝ Էյլին Սոբեկի հայտարարությունը:
NOAA,-ում նշել են, որ կետերի թվաքանակը աճել է կոմերցիոն նպատակներով կետերի որսի համաշխարհային արգելքի շնորհիվ, որը սահմանվել է մոտ 50 տարի առաջ: Հիմա ընդամենը կետերի 14 պոպուլյացիա կա, իսկ առաջ դրանք դասակարգվում էին որպես մեկը: Գործակալության տվյալներով՝ առաջվա պես վտանգված են չորս պոպուլյացիաներ, մեկն էլ անհետացման սպառնալիքի առաջ է:





























