Լոնդոնում  ներկայացրել են աշխարհի ամենաթանկ թեյնիկը. այն գնահատվում է 3 մլն դոլար, փոխանցում է Lenta–ն։

Egoist  կոչվող ոսկյա թեյնիկը ստեղծել են իտալական Scavia ընկերության ոսկերիչները։ Այն զարդարելու համար ավելի քան 1.6 հազար ադամանդ եւ 388 սուտակ է օգտագործվել։ Թեյնիկի կենտրոնը զարդարում է ավելի քան 6 կարատ քաշով սուտակը, իսկ կափարիչը՝ 20 կարատ քաշով եւս մեկ թանկարժեք քար։

Թեյնիկը Chitra հավաքածուի մասն է, որին պատկանում են մոտ 1700 յուրահատուկ խոհանոցային պարագաների նմուշներ։

Նախքան այդ ամենաթանկ թեյնիկն էր համարվում 2007-ին Sotheby's աճուրդում վաճառված թեյնիկը, որը գնահատվել էր 2 մլն դոլար։

Խոսքը ճենապակյա թեյնիկի մասին է, որը պատկանում էր Եղիսաբեթ 1-ինին։