Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 44-ամյա Մակիչ Խաչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որը տրվել է տեղում, նա մահացել է մի քանի օր առաջ: