Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Բուքերովյան մրցանակաբաշխության շորթ-լիստը, հայտնում է The Guardian-ը:
Կարճ ցուցակի մեջ են հայտնվել Փոլ Բիթին, Դեւիդ Սալաին, Գրեմ Մաքրեյ Բերնեթը, Մադլեն Թյեն (Կանադա), Դեբորա Լեւին (Մեծ Բրիտանիա) եւ Օտեսա Մոշֆեգը (ԱՄՆ): Մրցանակի հավակնորդները ներկայացնում են Բրիտանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան:
Նշվում է, որ շորթ-լիստի մեջ չեն ընդգրկվել այնպիսի հայտնի հեղինակներ, ինչպիսիք են Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Մաքսվել Քութզեեն՝ ՀԱՀ-ից եւ Փուլթիցերյան մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Սթրաութը՝ ԱՄՆ-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցանակաբաշխության հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 25-ին: Նա կստանա 50 հազար ֆունտ դրամական պարգեւ:





























