«Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով Գերմանիայում ձերբակալված երեք տղամարդիկ կարող են կապ ունենալ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների հետ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզիերը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ նրանք Գերմանիա են հասել նույն խմբի օգնությամբ, որը կապ է ունեցել Փարիզի ահաբեկիչների հետ: Նրանց փաստաթղթերը պատրաստված են նույն կերպ եւ նույն շրջանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով երեք տղամարդու է ձերբակալել: Մահիր Հ.-ն (17 տարեկան), Իբրահիմ Մ.-ն (18 տարեկան) եւ Մոհամմեդ Ա.-ն (26 տարեկան) Սիրիայի քաղաքացիներ են: Անցյալ տարվա աշնանը նրանք Թուրքիա են մեկնել, այնուհետեւ «բալկանյան երթուղով» Գերմանիա ժամանել եւ ապաստան հայցել: