Charlie Hebdo-ի ղեկավարը հանդես է եկել ի պաշտպանություն պարբերականում հրապարակված ծաղրանկարի, որի թեման Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժն է: Իտալական Ամարտիչեի քաղաքապետականն ավելի վաղ հայց էր ներկայացրել Charlie Hebdo-ի դեմ՝ խմբագրությանը մեղադրելով զոհերի հիշատակը վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է RFI-ն:

Charlie Hebdo-ի ղեկավար, ծաղրանկարիչ Ռիսսը նաեւ հավելել է, որ խմբագրության համար այդ նկարը «սեւ հումոր է, ինչպես նախկինում, եւ դրանում առանձնահատուկ ոչինչ չկա»:

Ծաղրանկարում երկրաշարժի արնաշախաղ զոհերն են՝ «պեննե՝ լոլիկի սոուսով», «լազանյա» եւ մակագրություններով:

Երկրաշարժից տուժած Ամալրիչեի քաղաքապետարանը Charlie Hebdo-ին մեղադրել է զրպարտության մեջ եւ հայտարարել, որ դատական հայց է ներկայացրել խմբագրության դեմ: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի երկրաշարժի հետեւանքով 295 մարդ է զոհվել: