Լուիզիանայում տղամարդը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ շանը մահացու ծեծի ենթարկելու համար:

Ըստ AP-ի՝ Ջամարի Ջեքսոնին 10 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատավոր Ջեյսոն Վերդիջեցը 5 տարի ժամկետով ազատազրկման որոշում է կայացրել:

2014 թվականի հունիսին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մեռնող շանը, իսկ ականատեսը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է Ջեքսոնը մահակով ծեծում շանը: Հանցագործության գործիքը գտել են Ջեքսոնի տանը: