Ամերիկյան Սիրակուզի դաշնային դատարանը մանկապիղծին 235 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել: Ըստ AFP-ի՝ 40-ամյա Ջեյսոն Քոփը մեղավոր է ճանաչվել երեխաներին մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար սեռական շահագործման ենթարկելու մեջ:

Քոփն իրեն մեղավոր է ճանաչել երկու երեխաների սեքսուալ լուսանկար անելու մեջ:

Քոփից բացի՝ գործով եւս մեկ մեղադրյալ կա՝ Էմիլի Օբերսթը, որն աշխատել է Սիրակուզի տարրական դպրոցում եւ Քոփին երեխաների լուսանկարներ ուղարկել: Նրա մասով դատական նիստը նշանակված է նոյեմբերին: