ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ծրագրում է ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում սիմպոզիումի մասնակցել: Ըստ NBC New York-ի՝ թոքաբորբի ախտորոշումից հետո սա հրապարակային միջոցառմանը նրա առաջին մասնակցությունը կլինի:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ընթացքում Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր, նա գրեթե ուշագնաց էր եղել: Դրանից հետո նրա մոտ թոքաբորբ էին ախտորոշել, եւ Քլինթոնի առողջական վիճակի հարցը համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաներից էր դարձել:
Քլինթոնն ինքը նախօրեին հայտարարել էր, որ լավ է զգում եւ շուտով կվերսկսի նախընտրական արշավը:



























