Սերբիայի եւ Չեռնոգորիայի պետական միության նախկին նախագահ Սվետոզար Մարովիչը Պոգդորիցայի Բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի եւ 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կոռուպցիայի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

61-ամյա Մարովիչը նաեւ պետք է պետությանը որպես վնասի փոխհատուցում 1.1 մլն եվրո վճարի եւ 100 հազար եվրո նվիրաբերի՝ բարեգործական նպատակներով:

Մարովիչին, նրա ընտանիքի անդամներին եւ մերձավորներին մեղադրում են պետական հողերի վաճառքի հետ կապված մեքենայությունների եւ Բուդվա հանրահայտ հանգստավայրում բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության ժամանակ չարաշահումների համար: