Ֆրանսիայի ոստիկանությունը Սան Մաքս շրջանում տուն թալանելու փորձի կասկածանքով երկու տղամարդու է ձերբակալել:

Հանցագործներին հաջողվել է բռնել, քանի որ նրանցից մեկը շատ է նման Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին, ինչի մասին տանտերը հայտնել է ոստիկաններին:

Ըստ Life-ի՝ Ռոնալդուի նմանակը, պարզվել է, 21-ամյա ալբանացի է: Նա մեկ անգամ արդեն դատապարտված է եղել 1 տարվա բանտարկության: