Չինաստանը Թայվանի կառավարությանը կոչ է արել Դալայ Լամային թույլ չտալ մուտք գործել կղզու տարածք, հայտնում է Reuters–ը։

Չինաստանը Դալայ Լամային անջատողական է համարում։ Թայվանի նախկին նախագահ Մա Յընգ Յոյի օրոք վանականին մի քանի անգամ արգելել էին մուտք գործել Թայվան։ Թայվանի նոր նախագահ Ցի Ին Վենը դեռեւս դիրքորոշում չի հայտնել Դալայ Լամայի այցի կապակցությամբ, որին հրավիրել էր տեղի պատգամավոր, ռոք երաժիշտ Ֆրեդլի Լիմը։

Միաժամանակ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ Դալայ Լաման վանականի հագուստի տակ անջատողական գործունեություն է թաքցնում։

«Չինաստանը դեմ է Դալայ Լամայի՝ Թայվան այցելության ցանկացած ձեւի»,– հայտնել էին ԱԳՆ–ից։