Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ։ Այս մասին ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ–ը։
Նրա խոսքով՝ դրա համար առիթ է հանդիսացել Կաշառակերության հակազդեցության կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի նամակը։ «Ես մեկ օրում մի քանի տասնյակ մարդուց նամակներ են ստանում, այդ թվում՝ Շաբունինից։ Նամակը, որով քրեական գործ է հարուցվել ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ, բոլոր դիմումների նման միատեսակ ընթացակարգային կարգավիճակ ունի»,– ասել է Լուցենկոն։
Հիշեցնենք, որ փետրվարին հայտնվել էր թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութ, որտեղ ՆԳ նախարարի որդի Ալեքսանդր Ավակովը, ենթադրաբար, պայմանավորվում է ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի հետ նախարարության ստորաբաժանումներին ուսապարկեր մատակարարելու մասին։





























