Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի տարի փորձել է նիհարել, բայց ապարդյուն: Անսպասելիորեն նրան հաջողվել է կես տարում 13 կգ-ով նիհարել, առանց որեւէ բանից իրեն զրկելու, հայտնում է НТВ–ն

Պարզվում է, որ արդյունավետ սննդակարգի գաղտնիքը Լուկաշենկոյին հայտնել էր ոչ այլ ոք, քան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա խորհուրդ է տվել ուտել ամեն ինչ, բացի կարտոֆիլից, քաղցրավենիքից ու խմորից պատրաստված մթերքներից, նաեւ խմել ոչ քաղցր գինի ու օղի: «Մենք հանդիպեցինք Դմիտրի Անատոլիի հետ, ես ասում եմ՝ փորձում եմ նիհարել: Սոչիում էինք նստած, նա պատասխանում է՝ եթե ուզում ես, ես քեզ իմ բաղադրատոմսը կտամ»,- պատմել է Լուկաշենկոն: