Վատիկանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ղարաբաղյան հակամարտությունը լուծեն խաղաղ բանակցային ճանապարհով։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»,– ասել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆակետեն, փոխանցում է haqqin.az–ը։

Նա ընդգծել է, որ Հռոմի Պապը հավատարիմ է աշխարհում հակամարտությունների լուծման խաղաղ միջոցներին։

«Հռոմի Պապը կարծում է, որ պատերազմը կարող է բռնության նոր ալիք առաջ բերել»,– ասել է Ֆակետեն եւ նշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար դիվանագիտական միջոցներ փնտրելու անհրաժեշտությունը։