Բժիշկները Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վիճակը գնահատում են որպես կայուն ծանր: Նա գտնվում է «Շիբա» բուժկնետրոնի վերակենդանացման բաժանմունքում
Հիվանդանոցի տնօրենի խոսքով նրա վիճակը շուտով նորից կգնահատվի, ինչի մասին անհապաղ կհայտնեն Շիմոն Պերեսի ազգականներին ու լրագրողներին, հայտնում է Newsru-Իսրայելը:
Պերեսի բուժող բժիշկը ու նրա փեսա պրոֆեսոր Ռաֆի Վալդենը հայտնել է, որ որոշակի զգուշավոր լավատեսություն է ներշնչում այն փաստը, որ անեստեզիայի գործողության դադարման պահերին հաջողվել է կապ հաստատել Շիմոն Պերեսի հետ, ու նա «սեղմել է մեր ձեռքը»: Պերեսին նորից անզգայացրել են՝ այդ ձեւով փորձելով խնայել նրա ուժերը: Բժիշկները հույս ունեն, որ երբ հաջորդ անգամ արթնացնեն նրան, կհաջողվի նրա հետ նորից կապ հաստատել:
Շիմոն Պերեսին հոսպիտալացրել են սեպտեմբերի 13-ի երեկոյան ծանր կաթվածով: Մեկ շաբաթ առաջ նա կարդիոխթանիչի տեղադրման վիրահատության էր ենթարկվել:





























