Վրաստանին անվիզա ռեժիմ տրամադրելու հարցի շուրջ տարաձայնություններ չկան ո՛չ Եվրախորհրդարանում, ո՛չ էլ Եվրամիության խորհրդում: Այս մասին հայտնել է ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ Ստրասբուրգում հանդիպելուց հետո, հայտնում է «Վրաստան օնլայնը»:
Եվրահանձնակատարի խոսքով Վրաստանի նկատմամբ այս հարցով ոչ մի տարաձայնություն չկա : «Ուզում եմ վստահեցնել, որ Վրաստանի հարցով ոչ մի տարաձայնություններ չկան: Այդ ինստիտուցիոնալ հարցը հենց բուն ԵՄ-ում կանոնակարգման կարիք ունի միայն, ու անձամբ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի այն հարթվի ՝ հաշվի առնելով բոլորի՝ մանավանդ Վրաստանի շահերը,քանի որ Վրաստանը ու նրա քաղաքացիները արժանի են անվիզա հաղորդակցության, ու դա արձանագրված է եղել ԵՄ համապատասխան զեկույցում»- հայտնել է Հանը:
Արտաքին քաղաքականության գերատեսչության տեղեկություններով կողմերի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշվել է այն նկատելի առաջընթացը, որը Վրաստանը ձեռք է բերել եվրաինտեգրման գործընթացում: Անդրադարձել են նաեւ ԵՄ-ի ու Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի կատարմանը:





























