Շվեդիայի հարավում գտնվող Հեսսլեհոլմ քաղաքի հոգեբուժարանից հիվանդ է փախել, հայտնում է The Local-ը:

Ինքնահռչակ «վհուկների որսորդը» օգտվել է նրանից, որ հիվանդանոցի անձնակազմը նրան թույլ է տվել  15 րոպեանոց զբոսանքներ կատարել, եւ փախել է:  Ոստիկանությունը ենթադրում է, որ նա ուղղվել է  Մալմյո քաղաք` գտնելու նախկին կնոջը, որն ապրում է այլ անունով: 

Հենց Մալմյոյում էլ նա անցյալ աշնանը ձերբակալվել է  իր կնոջ եղբոր տան մոտակայքում:  2016-ի փետրվարին նրան հարկադիր բուժման են դատապարտել.    38-ամյա տղամարդը խոստովանել է, որ ծրագրել էր առեւանգել, կապկպել, գլխատել եւ այրել ազգականին:   Ոստիկանությունը նրա համակարգչում 56 մարդուց կազմված ցուցակ է հայտնաբերել, որոնց նա ընտրել էր որպես զոհ:

Դատարանում նա հայտնել է, որ վհուկների որս է իրականացնում եւ որ իրեն աջակցում են երկրի հատուկ ծառայությունները: «Աստված է մեր դատավորը: Իմ մատը մեղավորին է մատնանշում», — պարզաբանել է նա: