«Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ ու ասել, որ պատրաստ է Ֆրանսիայում էլ նման հանրաքվե կազմակերպել, փոխանցում է Gazeta–ն:

«Ֆրանսիացիները պետք է արտահայտեն իրենց տեսակետը,  ու մենք պատրաստ ենք կազմակերպել հանրաքվե: Մեծ Բրիտանիայի օրինակով մենք տեսնում ենք, որ  ԵՄ-ից դուրս գալու դեպքում աշխարհի վերջի մասին կանխատեսումները սուտ էին: Հանուն Շենգենի հրաժարվելով պաշտպանել սեփական ազգային սահմանները՝ մենք օգնում ենք հանցագործներին»,- ասել է նա Եվրախորհդարանի նստաշրջանում: