Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը որոշել է բաժանվել կնոջից 19 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին գրում է գերմանական Bild տաբլոիդը:
Պարբերականի տվյալներով՝ նախկին կանցլերը ու նրա 53-ամյա կինը՝ Դորիս Շրյոդեր Քեփֆը, արդեն ապահարզանի դիմում են տվել: Bild -ը գրում է, որ նրանք կշարունակեն միասին հոգ տանել իրենց երկու հոգեզավակների մասին, որոնց Ռուսաստանում են որդեգրել: Տաբլոիդի փոխանցմամբ այս ամուսնալուծությունը չորրորդը կդառնա 72-ամյա Շրեդերի համար, ամուսնալուծության պատճառները դեռ հայտնի չեն:





























