Կալիֆորնիայում Սակրամենտո քաղաքի Դաշնային դատարանը ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կապիտան Թոմաս Վենաբլեին դատապարտել է պետական միջոցների յուրացման համար: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Աղբյուրի տվյալներով, Թոմաս Վենաբլեն 2000-ականների սկզբին ԱՄՆ-ի ռազմական գաղտնի առաջադրանքների է մասնակցել մի շարք երկրներում, ներառյալ Ադրբեջանում: Թե դա ինչ առաջադրանք է եղել, չի հաղորդվում:
Դատախազության առաջ քաշած մեղադրանքների համաձայն, 2008-ին ՌՕՈՒ-ի պաշտոնաթող կապիտանը աշխատանքի է տեղավորվել Ազգային գվարդիայում, որտեղ անօրինական եղանակներով յուրացրել է 200 հազար դոլար:
Այսօր որպես տաքսիստ աշխատող Թոմաս Վենաբլեն ընդունել է իր մեղքը եւ պարտավորվել է իր անշարժ գույքը վաճառելուց հետո 171 հազար դոլար վճարել:





























