Չեխիայի խոշոր ըկերությունները ներկայացված կլինեն ARMENIA EXPO 2016 միջազգային տոնավաճառում, որը կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 16-18-ը՝  CZECH REPUBLIC PRODUCT նախագծի հովանավորությամբ եւ Չեխ-հայ-սլովակյան առեւտրի պալատի աջակցությամբ:

CZECH REPUBLIC PRODUCT նախագիծը ընկերություններին առաջարկում է տոնավաճառում ռուսերենով կազմակերպել նրանց գործունեության եւ արտադրանքի շնորհանդեսներ:

Նախագծի նպատակն է առեւտրային եւ ռազմավարական նոր գործընկերների որոնումը, չեխական ապրանքանիշերի մասին տեղեկացվածության բարձրացումը: Դրանից զատ, նախագծի շրջանակում կկազմվի չեխական ընկերությունների միջազգային կատալոգ՝ մի քանի լեզուներով, որի միջոցով չեխական որակյալ ապրանքները հայտնի կդառնան ամբողջ աշխարհին:

Երեւանյան տոնավաճառում կներկայացվեն սննդարդյունաբերության (Emco, Marlenka, գարեջրի Zubr, Šerák, Holba եւ Litovel գործարանները), էներգետիկայի (EGP Invest, spol. s r.o., Photon Water s.r.o.), մեքենաշինության (Škoda Praha a.s.) եւ փաթեթավորման տեխնոլոգիայի (Balsac papermill s.r.o.) ոլորտի խոշոր արտադրողներ:

CZECH REPUBLIC PRODUCT նախագծի հասցեն՝

CZECH REPUBLIC PRODUCT

Bc. Radek Kubíček, MBA

 +420 775 110 979

http://www.czechrepublicproduct.com/