WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը կհարցաքննեն հոկտեմբերի 17-ին, հայտնում է Reuters-ը:
Հարցաքննությունն անցկացնող դատախազը Էկվադորից է լինելու: Շվեդիայի գլխավոր դատախազ Ինգրիդ Իսգրենը ու քննիչը ներկա են լինելու հարցաքննությանը, նրանց թույլատրված է հարցեր տալ էկվադորցի դատախազի միջոցով:
Շվեդիայի իշխանությունները Ասանժին մեղադրում են 2010 թ. կատարված բռնաբարության մեջ, Ասանժն ինքը հերքում է այդ մեղադրանքները:





























