Փարիզում դեռահաս է ձերբակալվել, որը ահաբեկչություն իրականացնելու համար իր թեկնածությունն է առաջարկել ծայրահեղականներին, հայտնում է BFMTV-ն: Դեռահասն ընդամենը 15 տարեկան է: Նրան ձերբակալել են Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները: Նրանք այժմ խուզարկություն են կատարում այն տանը, որտեղ դեռահասն ապրել է:
AFP-ի տեղեկություններով՝ դեռահասը ձերբակալվել է Փարիզի 20-րդ շրջանում: Նա կապ է պահպանել Սիրիայում գտնվող ֆրանսիացի արմատական իսլամական Ռաշիդ Քասիմի հետ, որն արդեն իսկ մասնակցել է Ֆրանսիայում ահաբեկչությունների փորձի մի ամբողջ շարքի:
Նրա հետ, մասնավորապես, կապ են պահպանել երեք կանայք, որոնք կալանավորվել են անցած շաբաթ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կայանված ավտոմեքենան հայտնաբերելուց հետո, որը լի էր գազի գլանանոթներով եւ բենզինի տարաներով:





























