Գազի գնի շուրջ Մոսկվայի եւ Մինսկի բանակցություններն անարդյունք են ավարտվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանության խորհրդական-բանագնաց Յուրի Յարոշեւիչը:

«Բանակցությունները, որոնց մասնակցում էին Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սամեշկոն եւ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, անարդյունք են ավարտվել: Չկարողացան համաձայնության հասնել»,- ասել է Յարոշեւիչը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սամեշկոյին հանձնարարել էր Մոսկվայի հետ գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք բերել երկու օրվա ընթացքում: