Համաշխարհային օվկիանոս նետվող պլաստիկե թափոնների քաշը դարակեսին կգերազանցի ձկների զանգվածը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քեթրին Նովելլին:
«Փորձագետները կարծում են, որ նույն տեմպերի շարունակման դեպքում մինչեւ 2050 թվականը համաշխարհային օվկիանոսում պլաստիկն ավելի շատ կլինի, քան ձուկը»,- ասել է Նովելլին՝ հիշեցնելով, որ Երկրի ավելի քան 3 մլրդ բնակիչ պրոտեին է ստանում հիմնականում ձկնեղենից:
Բացի այդ, օվկիանոսում է հայտնվում ածխածնի երկօքսիդի արդյունաբերական թափոնների մինչեւ 30%-ը, ինչի արդյունքում օվկիանոսի թթվայնությունն ավելացել է 26%-ով:
Մինչեւ հարյուրամյակի վերջը գլոբալ ջերմացման պատճառով օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 1.2-1.8 մետրով:





























